ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մենք վառոդի տակառի վրա նստածի «կարգավիճակում» ենք

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մենք վառոդի տակառի վրա նստածի «կարգավիճակում» ենք
25.11.2015 | 13:57

Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումով և ռուս-թուրքական առճակատումով վաղ է ուրախանալ, և մենք դեռևս չգիտենք, թե ինչ հետագա զարգացումներ կստանա այն:

Դուք չե՞ք զգում պատմության հնարավոր կրկնությունն ուղիղ 100 տարի անց: Էլի ոտնատակ կտան, քավության նոխազ կսարքեն մեզ:
Թուրքիան պատահական չարեց այդ քայլը: Նախ՝ դա ԱՄՆ-ի պահանջն էր` հրահրել և ստեղծել նման իրավիճակ: Երկրորդ՝ այդ քայլը պետք էր Էրդողանների ընտանիքին, Սիրիայի սահմաններում տեղակայված զորամիավորումների բարձրաստիճան հրամանատարներին, քանի որ նրանք, սերտորեն համագործակցելով ծայրահեղ իսլամիստների հետ, հսկայական գերշահույթներ են ստանում պատմամշակութային արժեքների և էժան նավթի առևտրից: Իսկ Ռուսատանը ռմբահարումներով ուժեղացրեց իր ներկայությունն այդ տարածաշրջանում և խառնեց բոլորի խաղաքարտերը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, թուրքական բանակն էլ ՆԱՏՕ-ի ամենաբազմաքանակ, ամենամարտունակ, ամենադիմացկուն, տեխնիկապես զինված բանակն է: Ռուսաստանից արդեն կոչեր են հնչում պատասխան քայլերի, Հայաստանում տեղակայված ռազմաբազան ուժեղացնելու, վերազինելու, նոր, հզոր զինատեսակներով համալրելու ուղղությամբ: Սրան ի պատասխան Թուրքիան մեր սահմանների մերձակայքում կմեծացնի զորամիավորումների և նոր զինատեսակների կուտակումները: Մենք, փաստորեն, ակամա հայտնվում ենք Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի, իսլամական ծայրահեղ ահաբեկիչների, ռուս-թուրքական, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նկրտումների կիզակետում:
Մենք պատային իրավիճակում ենք, վառոդի տակառի վրա նստածի «կարգավիճակում» և պետք է շատ նուրբ, զգույշ ու հաշվենկատ քայլեր կատարենք, այլապես ոտնատակ կլինենք՝ անցյալ դարաշրջանի սկզբի նման:

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ